«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը հեռանում է Լոնդոնից

«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթն «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային հիմնական նպատակն է:

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցցանցերում, մանկունիանցիները հաջողությամբ բանակցել են ֆուտբոլիստի հետ և պայմանավորվել աշխատանքային պայմանագրի կնքման մանրամասների շուրջ։ «Կարմիր սատանաներին» անհրաժեշտ է «թոշակառուների» հետ համաձայնեցնել կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը։

Մայրաքաղաքային ակումբը ցանկանում է Մաունթի վաճառքից ստանալ 70-75 մլն եվրո։

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: