«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է այս ամառ բաժանվել ակումբի կիսապաշտպան Սքոթ ՄաքԹոմինայից։
Ինչպես հայտնում է Talksport-ը, շոտլանդացին թույլտվություն է ստացել ղեկավարությունից՝ նոր թիմ փնտրելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄաքԹոմինեյի տրանսֆերի համար պայքարում ֆավորիտը Լոնդոնի «Վեսթ Հեմն» է, որն արդեն փոխարինող է փնտրում իր հենակետային կիսապաշտպանին ու ավագ Դեկլան Ռայսին։ Հիշեցնենք, որ անգլիացին այժմ մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն:
ՄաքԹոմինեյը վերջին մրցաշրջաններում քիչ խաղային պրակտիկա է ստացել՝ համեմատած նախորդ մրցաշրջանների հետ:
Ֆուտբոլիստն այլևս ներառված չէ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ծրագրերում։