Նեյմարը կարող է մնալ ՊՍԺ-ում Լուիս Էնրիկեի պատճառով

Իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեի հնարավոր նշանակումը ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է ազդել բրազիլացի հարձակվող Նեյմարի ապագայի վրա ակումբում։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ Նեյմարը, ով նախկինում ցանկանում էր հեռանալ ՊՍԺ-ից, այժմ պատրաստ է մնալ ակումբում՝ Լուիս Էնրիկեի հետ աշխատելու համար։ Նեյմարը նախկինում իսպանացու գլխավորությամբ խաղացել է «Բարսելոնայում» 2014-2017 թվականներին, իսկ 2015 թվականին Լուիս Էնրիկեի հետ հաղթել է Չեմպիոնների Լիգան։

2022/2023 մրցաշրջանում Նեյմարը բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը փարիզեցիների հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։