Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն EURO-2024-ի ընտրական խաղից առաջ ստացել է Գինեսի ռեկորդների գրքի վկայական։

Հարձակվողը հավաստագիր է ստացել աշխարհի բոլոր ֆուտբոլիստներից ազգային հավաքականի հանդիպումներին ամենաշատ մասնակցության համար։

Ռոնալդուի համար Իսլանդիայի դեմ խաղը 200-րդն էր ազգային հավաքականում։ Նախկինում ոչ մեկին չէր հաջողվում 200 խաղ անցկացնել։