Ֆրեդը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդը կարող է կարիերան շարունակել «Ֆուլհեմում»:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, մանկունիանցիները պատրաստ են այս ամառ բաժանվել ֆուտբոլիստից։

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է մոտ 20 մլն ֆունտ վաստակել 30-ամյա բրազիլացու վաճառքից: «Ֆուլհեմը» պատրաստ չէ նման գումար վճարել, բայց հույս ունի բանակցություններում փոխզիջման հասնել։

Ֆրեդը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2018 թվականից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։