«Ռեալ-Սոսյեդադի» մամուլի ծառայությունը պատասխանել է «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանին ձեռք բերելու հետաքրքրության մասին SE-ի թղթակցի հարցին։
«Տիկնիզյանը ակումբի տրանսֆերային ցուցակո՞ւմ է: Մենք շատ ենք ցավում, բայց «Ռեալ-Սոսյեդադը» հետաքրքրված չէ Տիկնիզյանի ծառայություններով»,- ասել է ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ պաշտպանը հայտնվել է իսպանական ակումբի ուշադրության կենտրոնում։
Նշենք, որ 2022/23 մրցաշրջանում 24-ամյա հայ ֆուտբոլիստը անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։