Հաստատվել է Ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկն Աշխարհի առաջնության էլիտ ռաունդում

Հաստատվել է ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի 2024թ. առաջնության էլիտ ռաունդի խաղացանկը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է E խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Պորտուգալիան, Վրաստանը և Ֆինլանդիան:

Խաղացանկին կարող եք ծանոթանալ ստորև. 

15.09  Վրաստան – Հայաստան
20.09  Հայաստան – Ֆինլանդիա
06.10  Հայաստան – Պորտուգալիա
11.10  Պորտուգալիա – Հայաստան
15.12  Հայաստան – Վրաստան
20.12  Ֆինլանդիա – Հայաստան