Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային նույն նպատակն ունեն:
Եվրոպական գրանդների դիտակետում է հայտնվել «Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն: Այս մասին գրում է The Independent-ն:
Համաձայն այդ պարբերականի տարածած տեղեկության, մանչեսթերյան ակումբն ավելի ակտիվ է հավանական տրանսֆերի հարցում: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բարձր է գնահատում 25-ամյա ֆուտբոլիստի խաղային որակները, և ցանկանում է Դիմարկոյին օգտագործել խաղային տարբեր դիրքրում՝ հաշվի առնելով իտալացու ունիվերսալ հատկանիշները:
Հիշեցնենք, որ Ֆեդերիկո Դիմարկոն հարազատ «Ինտերում» հանդես է գալիս պաշտպանության ձախ եզրում