Կառլո Անչելոտտին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Բրազիլիայի հավաքականը կգլխավորի 2024 թվականին, հայտնում է Globo-ն։

Աղբյուրի համաձայն՝ այս մասին հայտնի է դարձել Բրազիլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Էդնալդո Ֆերնանդեսի և իտալացի մասնագետի հանդիպումից հետո։

Հաղորդվում է, որ 2023 թվականի հունվարին Անչելոտտին տեղեկացրել է «Ռեալի» ղեկավարությանը, որ չի պատրաստվում ակտիվացնել պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու տարբերակը։

Տեղեկություններ կան նաև, որ մադրիդյան թիմը տեղյակ է մասնագետի որոշմանը և չի պատրաստվում խանգարել նրա հեռանալուն։ Ավելի վաղ 63-ամյա իտալացին հայտարարել էր, որ պատրաստ է աշխատել Մադրիդի «Ռեալում» մինչև մարզչական կարիերայի ավարտը։