«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը դժգոհ է ակումբում տիրող իրավիճակից, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ մասնագետին չի բավարարում այն, որ ակումբների սեփականատերերի փոփոխության պատմությունը ձգձգվում է։
Հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կվաճառվի կատարցի բանկիր Ջասիմ բին Համադ Ալ Թանիին։
2022/23 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։
«Կարմիր սատանաները» հաջորդ մրցաշրջանում ապահովեցին իրենց տեղը Չեմպիոնների Լիգայում։