Հայտնի է Սերխիո Բուսկետսի նոր ակումբի անունը

Կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մոտ է իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի հետ վերամիավորմանը։

Վերջերս 34-ամյա ֆուտբոլիստը որոշել էր չերկարաձգել «Բարսելոնայի» հետ իր ավարտվող պայմանագիրը, ուստի այժմ կփոխի ակումբային գրանցումը որպես ազատ գործակալ։

Ըստ RAC1-ի՝ կիսապաշտպանը շատ մոտ է «Ինտեր Մայամի» տեղափոխվելուն, ուր վերջերս է տեղափոխվել Լիոնել Մեսսին:

Սպասվում է, որ MLS-ի ակումբը այս շաբաթվա ընթացքում պաշտոնապես կհաստատի աստղային իսպանացու ժամանման մասին: