Ջոնաթան Դեյվիդը կարող է միանալ գերակումբներից մեկին

Ֆրանսիական «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը հայտնվել է «Պարի Սեն Ժերմենի» դիտակետում:

23-ամյա ֆուտբոլիստով վաղուց հետաքրքրված են եվրոպական տարբեր առաջնությունների գրանդներ, սակայն, ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ, կմնա Ֆրանսիայում, եթե նույնիսկ հեռանա «Լիլից»։ Լրագրող Բեն Ջեյքոբսի կարծիքով՝ ՊՍԺ-ն կանադացու տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդների թվում է։

Ջոնաթան Դեյվիդը դարձավ Լիգա 1-ի վերջին մրցաշրջանի երրորդ լավագույն ռմբարկուն՝ խփած 24 գոլով՝ զիջելով միայն Կիլիան Մբապպեին և Ալեքսանդր Լակազետին։

«Լիլը» մտադիր է մոտ 60 միլիոն եվրո վաստակել իր աստղի վաճառքից։ Հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: