Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, հայտնում է RB Sport-ը։
Նշվում է, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Ֆիորենտինան» և «Սասուոլոն»:
Ֆուտբոլիստի նկատմամբ առավել կոնկրետ հետաքրքրություն է ցուցաբերում «Ֆիորենտինան», այնուամենայնիվ, «Կրասնոդարը» դեռ ոչ մի ակումբից պաշտոնական առաջարկ չի ստացել: