Ռոբին Գոսենսը կարող է վերադառնալ հայրենիք

«Ունիոնը» հետաքրքրված է «Ինտերի» պաշտպան Ռոբին Գոսենսի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա գերմանացին տրամադրված չէ իտալական ակումբից հեռանալուն, մինչդեռ կհամաձայնի հեռանալ, եթե իր ներկայիս թիմի ղեկավարությունն ընդունի առաջարկը

Գոսենսը «Ինտերում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։