Մադրիդի «Ռեալը» վերջնական առաջարկ է պատրաստում «Թոթենհեմի» 29-ամյա հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերի գնման համար։
Ինչպես հայտնում է AS-ը, մադրիդյան ակումբը պլանավորում է հարձակվողի տրանսֆերի վրա ծախսել 100 միլիոն եվրո։
Եթե «Թոթենհեմին» չբավարարի այս գումարը, ապա մադրիդցիները կհրաժարվեն տրանսֆերից։
Անցյալ մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում «Թոթենհեմի» կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։