«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը հրաժարվել է տեղափոխվել ԱՄԷ

«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը հրաժարվել է տեղափոխվել ԱՄԷ:

Ինչպես հայտնում է Bayern-Insider-ը, 33-ամյա կիսապաշտպանը անմիջապես զգուշացրել է շահագրգիռ կողմին, որ իրեն չի հետաքրքրում կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու տարբերակը։

Մյուլլերին առաջարկվել է 3 տարվա պայմանագիր։ Ֆուտբոլիստը նշել է, որ նման պայմանն իր համար անընդունելի է։

Նախորդ մրցաշրջանում Մյուլլերը Բունդեսլիգայի 27 խաղում դարձել է 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Մրցաշրջանի ընթացքում հաղորդվում էր, որ Մյուլերը դժգոհ է «Բավարիայում» խաղաժամանակից և պատրաստ է լքել ակումբը։