Զլատան Իբրահիմովիչը հրաժեշտի նամակ է գրել

«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ամփոփել է կարիերան և սոցցանցերում հրապարակել է իր հրաժեշտի նամակը.

«Ամեն ինչ սկսվեց երազանքից, որն անհնարինը վերածեց հնարավորի։ Ես ծնվել եմ Մալմյոյում։ Մեծացել եմ Ամստերդամում։ Ավելի իմաստուն դարձել Թուրինում:

Ես առյուծ դարձա Բարսելոնայում, հեղինակություն ձեռք բերեցի Միլանում և նոր հեռանկարներ գտա Փարիզում։ Փչացրեցի նյարդերս Մանչեսթերում և զվարճացա Լոս Անջելեսում: Եվ վերջապես խաղաղություն գտա իմ նոր տանը՝ Միլանում:

Դուք երկրպագուներդ ստեղծել եք ինձ, իսկ ժառանգությունը, որը թողել եմ՝ իմ ստեղծած նոր Զլատաններն են։

Բոլոր նրանք, ովքեր առյուծի սիրտ ունեն։ Բոլոր նրանք, ում աչքերում կրակ կա։ Բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն հասկանում են, որ անհնարին ոչինչ չկա։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար:

Մինո, մենք դա արեցինք: Ճամփորդությունն ավարտված է։ Զարմանալի ճամփորդություն էր: Կարոտում եմ քեզ»,- գրել է Իբրահիմովիչը։