Դորտմունդի «Բորուսիան» նոր տրանսֆերային թիրախ ունի

Ջուդ Բելինգհեմին Մադրիդի «Ռեալին» վաճառելուց հետո Դորտմունդի «Բորուսիան» կենտրոնական կիսապաշտպանի դիրքի ուժեղացման կարիք ունի։

«Այաքսի» հարձակվող Էդսոն Ալվարեսը «իշամեղուների» ըստ De Telegraaf-ի ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախն է:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Դորտմունդի «Բորուսիան» արդեն առաջին պայմանագրային առաջարկն է արել 25-ամյա Ալվարեսին։

«Իշամեղուները» պատրաստ են մեքսիկացու համար վճարել մոտ 35 միլիոն եվրո։

Էդսոն Ալվարեսը «Այաքսում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։

2022/2023 մրցաշրջանում մեքսիկացին 44 խաղում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։