Վինիսիուս Ժունիորը պաշտոն կստանա ՖԻՖԱ-ում

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կգլխավորի ՖԻՖԱ-ի ռասիզմի դեմ պայքարի կոմիտեն։

Կոմիտեն կառաջարկի ավելի խիստ պատիժներ սահմանել ֆուտբոլում խտրական պահվածքի համար:

«Ես խնդրել եմ Վինիսիուսին ղեկավարել կոմիտեն, որը ավելի խիստ պատիժներ կսահմանի ռասիզմի դրսևորումների դեմ դրանք հետագայում կկիրառվեն աշխարհի բոլոր ֆուտբոլային իշխանությունների կողմից», – ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն: