Ջուդ Բելինգհեմ․ «Ես միանում եմ աշխարհի լավագույն ակումբին»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը անդրադարձել է իր տեղափոխությունը մադրիդյան ակումբ։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին և հատկապես նրանց, ովքեր դիտում են սա: Այսօր իմ կյանքի ամենակարևոր օրն է, քանի որ ես միանում եմ աշխարհի լավագույն ակումբին։ Շնորհակալություն բոլորին։ Առաջ Մադրիդ» – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Ռեալի» մամուլի ծառայությունը։

Անգլիացին «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 103 միլիոն եվրոյի դիմաց։