Պրեմիեր Լիգայում 2022/23 մրցաշրջանում միջին հաճախելիության ռեկորդ է սահմանվել

Պրեմիեր Լիգայի 2022/23 մրցաշրջանի միջին հաճախելիությունը ռեկորդային ցուցանիշ է գրանցել:

Ինչպես հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը, Անգլիայի այս առաջնությունում խաղին եկող հանդիսականների միջին թիվը կազմել է 40․267 մարդ։ 2021/22 մրցաշրջանում այս ցուցանիշը կազմել է 39․950 մարդ։

Ավարտված մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» դարձավ Անգլիայի Չեմպիոն։ Երկրորդ տեղում է «Արսենալը», երրորդը՝ «Մանչեսթեր Յունայթեդը»։