Սիմինե Ինձագին ցանկանում է թիմում պահել «Ինտերի» երեք ֆուտբոլիստի

Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի տրանսֆերային առաջարկը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմինե Ինձագին ակումբին խնդրել է անել հնարավոր ամեն ինչ՝ Լուկակուին թիմում պահելու համար։

Բացի այդ, նա ցանկանում է, որ թիմում մնան Ֆրանչեսկո Աչերբին և Ստեֆան դե Վրեյը:

Ինչ վերաբերում է Աչերբիի ապագային, ապա մարզիչը ստացել է բոլոր երաշխիքները, իսկ առաջիկա օրերին դե Վրեյը կերկարաձգի պայմանագիրը մինչեւ 2025 թվականը։

«Ինտերը» շուտով կհանդիպի «Չելսիի» հետ՝ քննարկելու Լուկակուի ապագայի հարցը:

Հաղորդվում է, որ «Ալ-Հիլալը» բելգիացուն պայմանագիր է առաջարկել  սակայն հարձակվողը հրաժարվել է տեղափոխվել սաուդյան ակումբ։

Նա ցանկանում է խաղալ «Ինտերում» և սպասում է ակումբի գործողություններին:

Այս մրցաշրջանում հարձակվողը «Ինտերի» կազմում մասնակցել է 36 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

30-ամյա ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմում է 40 միլիոն եվրո։