Ժորդի Ալբան չի բացառել ԱՊԼ տեղափոխությունը

Պաշտպան Ժորդի Ալբան՝ ով վերջերս խզել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ և դարձել ազատ գործակալ խոստովանել է, որ կարող է հայտնվել ԱՊԼ-ում:

«Ես դիտում եմ Պրեմիեր Լիգան, տեսնում եմՙ թե ինչպիսին է այնտեղի մթնոլորտը: Ես խոսել եմ այնտեղ խաղացած իսպանացիների հետ, և նրանք ասում են, որ Անգլիան առանձնահատուկ տեղ է:

Ես միշտ մտածում էի, որ «մի օր գուցե…», բայց կենտրոնացած էի «Բարսելոնայի» և Լա Լիգայի վրա:  Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Ալբան: