«Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին ամփոփել է իտալական թիմի մրցաշրջանը:
«Ժամանակի ընթացքում Սկուդետոյի տոնակատարությունները մի փոքր լղոզվեցին, բայց եթե մենք հաղթեինք այն ամենավերջում կամ նախավերջին տուրում, ավելի ուժեղ էմոցիաներ կտեսնեիք:
Կարևոր ազդանշան տվեցինք ողջ ֆուտբոլին։ Դա անսահման երջանկություն էր, քանի որ Նեապոլը ողջունում էր բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին գալ և ուրախանալ մեզ հետ, և դա հիանալի էր։
Մենք կարող էինք դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ։ Բայց մենք հուսով ենք, որ «Նապոլին» հաջողության կհասնի ապագայում»,- Սպալետտիի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը:
Հիշեցնենք, որ «Նապոլին» դուրս մնաց Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում՝ պարտվելով «Միլանին»։