Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է Կայ Հավերցի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է Լոնդոնի «Չելսի» հարձակվող Կայ Հավերցի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։

«Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել Հավերցի ծառայություններով, սակայն մադրիդյան գրանդը պատրաստ չէ նրա համար վճարել 60 մլն. եվրո։ Բայց դա միայն ամառվա սկիզբն է, և դա «Չելսին» է: Լոնդոնցիները ցանկացած պահի կարող են իջեցնել գինը»,- հայտնել է Ռոմանոն Madrid Xtra-ին։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: