Զլատան Իբրահիմովիչը մտադիր չէ աշխատանքի անցնել «Միլանում»

Շվեդ նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի ցանկանում մնալ «Միլանում» ադմինիստրատիվ պաշտոնում, հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ նախկին հարձակվողին շփոթեցրել է այն փաստը, որ ակումբի ղեկավարությունում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք կարող են հանգեցնել ֆինանսական անկայունության։

Հիշեցնենք, որ 41-ամյա Իբրահիմովիչը Իտալիայի առաջնության 38-րդ տուրի՝ «Վերոնայի» դեմ խաղից հետո (3:1) հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Հարձակվողը խաղացել է «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», «Միլանում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում» և «Լոս Անջելես Գելեքսիում»։