Գարեթ Սաութգեյթ․ ««Մանչեսթեր Սիթին» անհավանական մրցաշրջան է անցկացրել»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» տարած հաղթանակի մասին:

««Մանչեսթեր Սիթին» անհավանական մրցաշրջան է անցկացրել: Նրանք հասան իրենց երազանքին, նվաճեցին գավաթ, որը նախկինում չէին կարող նվաճել: Ես շատ ուրախ եմ նրանց համար: Սա կարևոր է թիմի զարգացման համար: Ֆանտաստիկ արդյունք էր, ինչ խոսք»,- մասնագետի խոսքերը մեջբերում է Daily Mail -ը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների Լիգան՝ եզրափակչում 1-0 հաշվով հաղթելով «Ինտերին»։