Եվրոպական երկու գրանդներ կպայքարեն Ադրիեն Ռաբյոյի համար

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Ֆուտբոլիստի համար պայքարում «Ատլետիկոյի» մրցակիցը «Մանչեսթեր Յունայթեդն» է։

Հիշեցնենք, որ Ռաբյոն «Յուվենտուսում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ Իտալիայի առաջնության վերջին մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է ութ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։