«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։
Վճռորոշ խաղում նրանք 1։0 հաշվով հաղթանակ տոնեցին Միլանի «Ինտերի» նկատմամբ։
«Իմ ապագան. Ես դեռ վերջնական որոշում չեմ կայացրել»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գերմանացին «Մանչեսթեր Սիթիի» գույները պաշտպանում է 2016 թվականի հուլիսից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկվում է մինչև ընթացիկ ամսվա վերջ:
Ավելի վաղ եվրոպական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ գերմանացի կիսապաշտպանը մոտ է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուն։