Բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը, ում պայմանագիրը «Լեսթերի» հետ ավարտվում է, մոտ է «Ասթոն Վիլա» տեղափոխվելուն, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բիրմինգհեմցիներն արդեն համաձայնեցրել են պայմանագրի կետերը 26-ամյա ֆուտբոլիստի հետ։
Ներկայումս նա բուժզննում է անցնում մինչ գործարքի պաշտոնական հաստատումը։
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 37 խաղի՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։