Չավի. «Ժամանակակից ֆուտբոլում ոչ ոք չունի այնպիսի տաղանդ, ինչպիսին նա ունի»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը գովել է իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլային.

«Ես կցանկանայի Սանտիին տեսնել «Բարսելոնայում». Նա լավագույն ֆուտբոլիստն է, ում ես երբևէ մարզել եմ։ Նման ֆուտբոլիստներն անգնահատելի են:

Ժամանակակից ֆուտբոլում ոչ ոք չունի այնպիսի տաղանդ, ինչպիսին նա ունի»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ESPN-ը։

Հիշեցնենք, որ Չավին աշխատել է Կասորլայի հետ քաթարական «Ալ-Սադում»: