«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը գովել է իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլային.
«Ես կցանկանայի Սանտիին տեսնել «Բարսելոնայում». Նա լավագույն ֆուտբոլիստն է, ում ես երբևէ մարզել եմ։ Նման ֆուտբոլիստներն անգնահատելի են:
Ժամանակակից ֆուտբոլում ոչ ոք չունի այնպիսի տաղանդ, ինչպիսին նա ունի»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ESPN-ը։
Հիշեցնենք, որ Չավին աշխատել է Կասորլայի հետ քաթարական «Ալ-Սադում»: