Չավին մեկնաբանել է Նեյմարի հնարավոր վերադարձի մասին լուրերը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձը ակումբ։

«Ինձ զարմացնում է այս տեղեկությունը, այս ամենը մեր պլանների մեջ չի մտնում։ Ես իսկապես գնահատում եմ դա, բայց մենք տարբեր առաջնահերթություններ ունենք։ Սպորտային բաժինն արդեն կողմնորոշվել է ամառային բոլոր տրանսֆերների հարցում»,- Չավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Նեյմարը ՊՍԺ-ում է 2017 թվականից։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։