«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը խոսել է ակումբից հնարավոր հեռանալու մասին։
«Հեռանալու մասին տեղեկություններ հայտնվում են, բայց դա դեռ խոսակցություն է։ Ես դեռ երկու տարի ունեմ պայմանագրով։ Իմ գլխավոր նպատակը «Բավարիայում» խաղալն ու թիմին օգնելն է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պաշտպանը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։