«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերի հետ պայմանագիր կնքելը։
«Այժմ մենք հայտացուցակում ունենք ևս մեկ շատ տաղանդավոր, խելացի և տեխնիկապես օժտված ֆուտբոլիստ, ինչը հիանալի նորություն է: Կարծում եմ, որ Ալեքսիսի հմտությունների մասին շատ բան պետք չէ ասել, քանի որ բոլորն արդեն գիտեն դրանց մասին։ Ակնհայտ է, որ Մակալիստերը կարող է խաղալ տարբեր դիրքերում, մենք նրան վաղուց ենք ճանաչում, ես դիտել եմ, որ նա երիտասարդ տղայից վերածվում է մի մարդու, ով օգնեց իր երկրին հաղթել աշխարհի առաջնությունում։
Այժմ նա մեզ հետ կկատարի իր կարիերայի հաջորդ քայլերը, նա արդեն բավականին փորձառու է և գերազանց ֆուտբոլիստ, բայց նա ընդամենը 24 տարեկան է, և աճելու տեղ ունի։ Անհամբեր սպասում եմ, թե երբ կարող եմ սկսել աշխատել նրա հետ»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։