Ֆրենկի դե Յոնգը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

Մյունխենի «Բավարիան» մտադիր է այս ամառ կիսապաշտպան ձեռք բերել, հայտնում է Bayern & Germany-ն:

Գերմանական գրանդի առաջնահերթ նպատակը Լոնդոնի «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի տրանսֆերն է։

Եթե գործարքը ձախողվի, ապա Բունդեսլիգայի չեմպիոնն կփորձի հրավիրել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին։

Դե Յոնգի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 60 միլիոն եվրո: