Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ռաֆայել Գերեյրոն կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է Bayern & Germany-ն։
Նշվում է, որ պորտուգալացու նկատմամբ հետաքրքրություն ունի մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
Հիշեցնենք, որ Գերեյրոն և Տուխելը միասին աշխատել են Դորտմունդի «Բորուսիայում» 2016-ից 2017 թվականներին։