Լեանդրո Պարեդեսը կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Յուվենտուսի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում»։

Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, իսպանական ակումբը հետեւում է ՊՍԺ-ի ֆուտբոլիստին։

Արգենտինացին նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Յուվենտուսում», սակայն իտալական թիմը չօգտվեց Պարեդեսին գնելու իրավունքից։

Անցած մրցաշրջանում 28-ամյա Պարեդեսը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 25 խաղ Սերիա Ա-ում և դարձել մեկ գոլի հեղինակ: