Թոմաս Տուխելը ցանկանում է «Բավարիայում» տեսնել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստին

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ռաֆայել Գերեյրոն կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է Bayern & Germany-ն։

Նշվում է, որ պորտուգալացու նկատմամբ հետաքրքրություն ունի մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

Հիշեցնենք, որ Գերեյրոն և Տուխելը միասին աշխատել են Դորտմունդի «Բորուսիայում» 2016-ից 2017 թվականներին։