Դավիդ դե Խեան նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, հայտնում է 90min.

Նշվում է, որ իսպանացին ընտրություն կկատարի հօգուտ իր ներկայիս թիմի՝ հրաժարվելով Սաուդյան Արաբիա տեղափոխվելուց։

Նոր պայմանագրի անձնական պայմանները համաձայնեցվել են մեկ ամիս առաջ, սակայն սաուդյան ակումբի ուշ առաջարկը կարող է բարդացնել իրավիճակը։