Քրիստիան Պուլիշիչը կարող է տեղափոխվել Իտալիա

Անգլիական «Չելսիի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում, հայտնում է Ջանլուկա դի Մարցիոն։

Նշվում է, որ ամերիկացի ֆուտբոլիստով հետաքրքրված է «Միլանը», որը դեռ ոչ մի կոնկրետ քայլ չի ձեռնարկել։

Պուլիշիչը Պրեմիեր Լիգայում 2022/23 մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։