«Յուվենտուսը» ցանկանում է խզել պայմանագիրը թիմի ֆուտբոլիստի հետ

«Յուվենտուսը» ցանկանում է խզել պայմանագիրը թիմի պաշտպան Ալեքս Սանդրոի հետ, ով թիմում է հանդես գալիս 2015 թվականից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։

Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն՝ «Գալաթասարայը» հետաքրքրված է ֆուտբոլիստին անվճար տրանսֆերով ձեռք բերելու հարցում:

Այս մրցաշրջանում Սանդրոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։