Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Էվան Ն’Դիկան անվճար կտեղափոխվի «Ռոմա»:
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն` իտալական ակումբը 23-ամյա ֆրանսիացու հետ պայմանավորվել է հինգ տարվա պայմանագրի շուրջ։
2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը «Այնտրախտի» կազմում անցկացրած 44 խաղում խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։ Portal Transfermarkt-ը պաշտպանի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։