Հենրիխ Մխիթարյան․ «Ցանկանում ենք նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը»

«Ինտերի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչի մասին։

«Հիմա ինձ լավ եմ զգում։ Ամեն ինչ անում եմ, որ պատրաստ լինեմ եզրափակչին: Հույս ունեմ, որ կկարողանամ օգնել թիմին: Ցանկությունը շատ մեծ է Չեմպիոնների Լիգայի գավաթ նվաճելը։ Մեր մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» է, որը աշխարհի լավագույն թիմերից է։ Նրանք ունեն հրաշալի կազմ, գերազանց կիսապաշտպաններ, բայց մեր կիսապաշտպաններն էլ ուժեղ են, գիտեն գնդակ խլել ու գրոհներ նախաձեռնել։

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում ամեն օր չես խաղում, գիտենք, որ բարդ պայքար է սպասվում։ Պատրաստ ենք այդ մարտահրավերին և կձգտենք հաղթանակի»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է «Ինտերի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին, Ստամբուլում և կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23:00-ին։