Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» և «Ատլետիկոն» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով:
Կատալոնական ակումբին կարող է միանալ Ժոաու Ֆելիշը, իսկ հակառակ ուղղությամբ տեղափոխվել Անսու Ֆատին:
Հարկ է նշել, որ 2022/2023 մրցաշրջանի երկրորդ հատվածը Ֆելիշը վարձավճարով անցկացրել է «Չելսիում»։
Տեղեկություն կա, նաև որ այս տրանսֆերը փորձում է իրականացնել պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշը: