Fastex Հայաստանի Պրեմիեր Lիգայի եզրափակիչ՝ 36-րդ տուրում «Ալաշկերտը» տանը մրցեց «Փյունիկի» հետ:
Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը, սակայն Յուսուֆ Օտուբանջոյի և Լուկա Յուրիչիչի գոլերը ի վերջո կամային հաղթանակ պարգևեցին «Փյունիկին»:
Հանդիպումն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով 2- 1 հաշվով:
Այսպիսով՝«Փյունիկը» վաստակած 80 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ հռչակվելով փոխչեմպիոն, «Ալաշկերտը» վաստակած 66 միավորով չորրորդն է:
Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգա.
«Ալաշկերտ» – «Փյունիկ» 2:1 (1:1)
1:0 Արտակ Եդիգարյան (11)
1:1 Յուսուֆ Օտուբանջո (36)
1:2 Լուկա Յուրիչիչ (77)