«Լիվերպուլը» Գերմանիայում երկու ստուգողական հանդիպում է նախատեսել՝ նախապատրաստվելով նոր մրցաշրջանին։
Հուլիսի 19-ին Յուրգեն Կլոպի թիմը կխաղա «Կարլսռուեի», 24-ին՝ «Գրոյթեր Ֆյուրտի» հետ։ Երկու մրցակիցներն էլ ներկայացնում են երկրորդ Բունդեսլիգան։
Այս ճանապարհորդությունից հետո «Լիվերպուլը» կմեկնի Սինգապուր, որտեղ ցուցադրական հանդիպումներ կանցկացնի «Լեսթերի» և «Բավարիայի» հետ։