WhoScored․ Հայտնի է իսպանական Լա Լիգայի 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

WhoScored-ը կազմել է իսպանական Լա Լիգայի 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։

Մրցաշրջանի արդյունքներով՝ առաջնության լավագույն ֆուտբոլիստն Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն է, ով ստացել է միջինը 7,7 վարկանիշային միավոր։

Հիշեցնենք, որ առաջնության չեմպիոն հռչակվեց «Բարսելոնան», վաստակած 88 միավորով։