Իսպանիայի և Բրազիլիայի հավաքականները ընկերական հանդիպում կանցկացնեն ռասիզմի դեմ պայքարում

Իսպանիայի և Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիաները իրենց պաշտոնական կայքերում հայտարարել են, որ թիմերը ռասիզմի դեմ պայքարի շրջանակում ընկերական հանդիպում են անցկացնելու։

Առաջիկա հանդիպման պաստառի վրա պատկերված են մի քանի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Վերջերս բրազիլացին Լա Լիգայի հանդիպումներում բախվեց ռասիզմի հետ։

Ազգային հավաքականների հանդիպումը պետք է կայանա 2024 թվականի մարտին։