«Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում», հայտնում է Todofichajes-ը:
Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև Դորտմունդի «Բորուսիան», «Ինտերը» և «Մանչեսթեր Սիթին»:
27-ամյա ֆրանսիացին «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Ընթացիկ մրցաշրջանում Պավարը թիմի կազմում Բունդեսլիգայում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։